Մարտի 26-ին բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Սյուզի Քենտիկյանը կմենամարտի մեքսիկուհի Անա Արացոլայի դեմ

Մարտի 26-ին բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Սյուզի Քենտիկյանը կմենամարտի մեքսիկուհի Անա Արացոլայի դեմ

PanARMENIAN.Net - Մարտի 25-ին Համբուրգում տեղի է ունեցել շաբաթ օրը կայանալիք բռնցքամարտի հանդիպման մասնակիցների կշռման արարողությունը: Մարտի 26-ին տեղի կունենա կանանց մենամարտը: Հայ բռնցքամարտիկ, թեթևագույն քաշային կարգում WIBF, WBA и WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Քենտիկյանը (Գերմանիա) կմենամարտի Անա Առացոլայի հետ (Մեքսիկա): Սյուզի Քենտիկյանի քաշը 50,6 կգ է, իսկ նրա մրցակցուհունը՝ 50, 7 կգ, հաղորդում է bild.de-ն:

Գլխավոր մենամարտում Ալեքսանդր Դմիտրիենկոն (Գերմանիա) կհանդիպի լեհ Ալբերտ Սոսնովսկու հետ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---