Եվրոպայի շախմատի առաջնության 4-րդ տուրում հայ գրոսմայստերներից հաղթանակ տարավ միայն Գաբրիել Սարգսյանը26 մարտի 2011 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական Էքս լը Բենում շարունակվում է Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը: Չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներից սպիտակներով հաղթանակ տարավ միայն Գաբրիել Սարգսյանը: Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Արման Փաշիկյանը միավորները կիսել են մրցակիցների հետ: Մյուս երեք գրոսմայստերները՝ Սամվել Տեր-Սահակյանը, Ավետիք Գրիգորյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը առաջին պարտություններն են կրել առաջնությունում: Չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Վոլոդյա Պոտկինը (ՌԴ), որին էլ պարտվեց Տեր-Սահակյանը: Պոտկինը 4 միավոր ունի, 3-ական միավոր ունեն հայ գրոսմայստերներ Տեր-Սահակյանը, Մելքումյանը, Սարգսյանն ու Անդրիասյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |