Տեր Եսայի քահանա Արթենյան. Ցավալի է, որ մարդիկ «պահք» ասելով, հասկանում են «դիետա»

PanARMENIAN.Net - Այս տարի մարտի 7-ից ապրիլի 23-ը Հայ Առաքելական եկեղեցին գտնվում է Մեծ պահքի շրջանում, որը նախորդում է Սուրբ Զատկի տոնին: Այս առիթով Երևանի սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Եսայի քահանա Արթենյանը լրագրողների հետ զրուցեց պասի խորհրդի մասին: «Ցավալի է, որ մարդիկ «պահք» ասելով հասկանում են «դիետա»: Դա այդպես չէ: Պաս պահելով դու ցույց ես տալիս, որ բացի հոգուց, քո գործած մեղքերի համար մեղավոր է նաև մարմինդ»,- ասաց քահանան: Նա նաև հավելեց, որ եկեղեցին նորմալ է վերաբերվում պահք չպահողներին, և ավելի լավ է մարդ պաս չպահի, քան դա իր մոտ ձևական բնույթ կրի: «Պահքի խորհուրդը միայն չուտելու մեջ չէ: Այն կերակուրը, որը որ դու չես ուտում, պետք է բաժանես հիվանդներին ու աղքատներին: Այսինքն պահքի խորհուրդը նաև բարեգործությունն է»,-հավելեց նա:

Այս տարի, Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Զատկի տոնը նշում է Մեծ Եղեռնի տարելիցի հետ նույն օրը` ապրիլի 24ին: Զատկի տոնին խստիվ արգելվում է հոգեհանգստի պատարագ մատուցել: Տեր Եսայի քահանան հայտարարեց, որ դեռ հայտնի չէ, կմատուցվի Եղեռնի զոհերի հիշատակին պատարագ, թե ոչ, քանի որ Մայր Աթոռը նման որոշում դեռ չի կայացրել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---