Երևանի ու Կրասնոդարի քաղաքապետները ներկայացրել են քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում իրենց փորձը

Երևանի ու Կրասնոդարի քաղաքապետները ներկայացրել են քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում իրենց փորձը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Կրասնոդարի քաղաքապետարանի պատվիրակությանը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կրասնոդարի փոխքաղաքապետ Վիկտոր Բոնդարը Կարեն Կարապետյանին է ներկայացրել քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում վերջին տարիների իրենց փորձը։

Ինչպես հայտնում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը, Կարեն Կարապետյանն իր հերթին առանձնացրել է այն գերակայությունները, որոնք այսօր առաջնային են Երևանի համար և ընդգծել, որ քաղաքապետարանը բաց է և պատրաստ ցանկացած առաջավոր փորձի փոխանակման առումով. «Արդյունավետ կառավարումը հաջողության հասնելու գրավականն է»,– նշել է Երևանի քաղաքապետը։

Կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ և պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում կոնկրետ ծրագրեր քննարկել տարբեր ոլորտներում` համագործակցության և փորձի փոխանակման ուղղությամբ։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---