Ստեփանակերտցի սամբիստ Աշոտ Դանիելյանը արծաթե մեդալ է նվաճել Սամբոյի աշխարհի սուպերգավաթի մրցաշարում

Ստեփանակերտցի սամբիստ Աշոտ Դանիելյանը արծաթե մեդալ է նվաճել Սամբոյի աշխարհի սուպերգավաթի մրցաշարում

PanARMENIAN.Net - Մարտի 24-ից 27-ը Մոսկվայում անցկացվում է սամբո մարզաձևի հիմնադիրներից Անատոլի Խառլամպիևի հիշատակին նվիրված Սամբոյի աշխարհի սուպերգավաթի խաղարկությունը: Մրցաշարին մասնակցում է նաև Հայաստանի սամբոյի հավաքականը 4 մարզիկով` Աշոտ Դանիելյան, Վաչիկ Վարդանյան, Մարտին Միրզոյան և Արտակ Ծատինյան:

Հայ մարզիկներից ամենահաջող ելույթն ունեցավ 2010 թվականի աշխարհի չեմպիոն, 74 կգ քաշային, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը: Հաղթելով բուլղարացի Ստեֆան Շոպովի, ռուսաստանցի Անդրեյ Պերեպելյուկի, բելառուս Ստեփան Պոպովի հետ գոտեմարտերը` նա եզրափակչում հանդիպեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իլյա Լեբեդևին: Ինչպես Մոսկվայից հաղորդում է հավաքականի մարզիչ Էռնեստ Միրզոյանը, մարտը չափազանց ծանր էր, ընթացքում հայ մարզիկը վնասվածք ստացավ, սակայն նույնիսկ կոտրած քթով շարունակելով պայքարը, ի վերջո պարտվեց մեկ միավորի տարբերությամբ և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականն ու արժանացավ արծաթե մեդալի, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---