Ադրբեջանը` հայկական դիրքերը գնդակոծելիս արդեն սկսկել է նռնականետեր օգտագործել27 մարտի 2011 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների մարտի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի արդյունքում արձանագրվել է ավելի քան 1800 կրակոց: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու դիպուկահարային հրացաններից առավել ինտենսիվ կրակահերթեր են իրականացրել մարտի 20-ին, 21-ին և 25-ին` կրակային թիրախ ընտրելով շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը: ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը ուշադրություն է հրավիրում հատկապես այն հանգամանքի վրա, որ բացի այլ հրաձգային զինատեսակներից, մարտի 24-ին և 25-ին ադրբեջանական ուժերը Մարտունու պաշտպանական ուղղությամբ կիրառել են նաև "ԱԳՍ" տիպի նռնականետեր` արձակելով ավելի քան 10 արկ: Չնայած հակառակորդի դրսևորած ակտիվությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնային գծի պահպանությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |