Առնվազն 6 մարդ է զոհվել Սիրիայում մոլեգնած ցույցերի ընթացքում

PanARMENIAN.Net - Սիրիայի Լաթաքիա քաղաքում ոստիկանության հետ տեղի ունեցած բախումների ժամանակ մահացել է 6 մարդ: Նախօրեին Սիրիայում կրկին տեղի են ունեցել հակակառավարական ակցիաներ: Հազարավոր մարդիկ դուրս են եկել Դերաա, Լաթաքիա, Թաֆաս քաղաքների փողոցներ և պահանջում են բարեփոխումներ: Ցուցարարները հրկիզել են իշխող «Բաաս» կուսակցության գրասենյակները, ոստիկանության բաժանմունքները:

Amnesty International միջազգային իրավապահ կազմակերպության տվյալներով, անցած շաբաթ Սիրիայում տեղի ունեցած զանգվածային հուզումների արդյունքում մահացել է 55 մարդ, հաղորդում է ՌԲԿ-ն:

Մարտի 20-ին Դարաա քաղաքում տեղի է ունեցել ամենախոշոր բողոքի ակցիան, որը ցրվել է ոստիկանների կողմից: Եղել են սպանվածներ, որոնց շարքում` անչափահասներ: Ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել Սիրիայում արտակարգ դրությունը, լուծարել կառավարությունը: Հնչում են նաև հեղափոխության կոչեր:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---