Բարաք Օբամա. ԱՄՆ-ն Լիբիայում ցամաքային գործողություն չի պլանավորում

Բարաք Օբամա. ԱՄՆ-ն Լիբիայում ցամաքային գործողություն չի պլանավորում

PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ը Լիբիայում ցամաքային գործողություն չի պլանավորում, իսկ նրա դերը հակամարտության մեջ շատ սահմանափակ է լինելու»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: «Որպես գլխավոր հրամանատար` ես ավելի բարդ լուծում չեմ տեսնում, քան մեր զինվորականներին կորուստներով լի ճանապարհով ուղարկելը: ԱՄՆ-ը չպետք է միջամտի ամեն անգամ, երբ աշխարհի ինչ-որ կետում հակամարտություն է ընթանում: Ամենասկզբից ես խոստացել եմ, որ մեր ԶՈՒ դերը սահմանափակ է լինելու: Մենք ցամաքային զորքեր չենք մտցնելու Լիբիա, հիմա եկել է ավելի լայն միջազգային ջանքերի ժամանակը»,- ասել է Օբաման` ազգին ուղղված ամեն շաբաթյա ավանդական ինտերնետային և ռադիոուղերձում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Լիբիայում մեր խնդիրները պարզ են ու հասկանալի: Կոալիցիայի այլ անդամների հետ մենք մասնակցելու ենք ՄԱԿ ԱԽ բանաձևին: Մենք պաշտպանում են լիբիական ժողովրդին Քադաֆիի զորքերից և թռիչքների վրա արգելք ենք սահմանել` բռնության հետագա գործողությունները կանխելու համար: Մեր առաքելությունը հաջողությամբ է պսակվել. մենք շարքից հանել ենք լիբիական հակաօդային պաշտպանությունը, Քադաֆիի զորքերն այլևս չեն կարող տեղաշարժվել երկրում և ետ են մղվել Բենգազիից»,- ասել է ԱՄՆ նախագահը: -ԼՀ- Բարաք Օբամա. ԱՄՆ-ն Լիբիայում ցամաքային գործողություն չի պլանավորում

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---