Յուրա Մովսիսյանը համոզված է, որ հայկական թիմը պատասխան խաղում կարող է պարտության մատնել ռուսների հավաքականին

Յուրա Մովսիսյանը համոզված է, որ հայկական թիմը պատասխան խաղում կարող է պարտության մատնել ռուսների հավաքականին

PanARMENIAN.Net - «Մեզ համար կարևոր էր, որ ռուս ֆուտբոլիստները չկարողացան գոլ խփել: Մեր ֆուտբոլիստները չկարողացան խաղալ 100 տոկոսով, և լավ է, որ մենք չզիջեցինք այս խաղում»,- Ռուսաստանի հավաքականի հետ խաղից հետո PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Նրա կարծիքով, նա չկարողացավ աչքի ընկնել ռուսների հետ խաղում, քանի որ նրան անհանգստացնում էր վնասվածքը. «Ես խաղում էի ձախ աքիլլեսյան ջլի ուժեղ ցավով: Կարծում եմ, որ առաջին խաղակեսում մենք վատ չխաղացինք»,- նշել է Մովսիսյանը:

Հարձակվողը լավատեսորեն է տրամադրված ռուսների հետ պատասխան խաղի հանդեպ, որը կայանալու է հունիսի 4-ին: Նա կարծում է, որ եթե թիմը նորմալ մարզավիճակում լինի, ապա լավ խաղ ցույց կտա: «Ռուսաստանի հավաքականն այն թիմը չէ, որին մենք չկարողանանք հաղթել նույնիսկ նրանց հարկի տակ»,- հայտարարել է Յուրա Մովսիսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---