Օրհան Փամուքը Հայոց ցեղասպանության մասին իր խոսքերի համար պետք է վճարի 4000 դոլար28 մարտի 2011 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Շիշլի շրջանի դատարանը տուգանել է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքին 6000 թուրքական լիրով (4000 դոլար) հայերի և քրդերի մասին նրա արտահայտությունների համար: «Թուրքերը սպանել են 20 հազար քրդի և 1 միլիոն հայի»,- ասել է Փամուքը 2005-ին շվեյցարական թերթին տված հարցազրույցում: Դատական գործընթացի համաձայն, գրողը 15 օր ունի բողոքարկման համար, գրում է թուրքական Milliyet թերթը: Իրավական հարցերով փորձագետ Էրսան Շենը նշել է, որ դատարանը երկարացրել է բողոքարկման իրավունքը մինչև մեկ տարի: «Սակայն այդ որոշումը նախադեպ է նման դեպքերի համար»,- ասել է նա: Մեղադրանքի հեղինակերը եղել են 5 հոգի` ներառյալ փաստաբան Քեմալ Քերինչսիզը, որը ներկա պահին ձերբակալված է «Էրգենեքոնի» գործով: Մեղադրողները խոսում են, որ նրանք զինվորների հետնորդներ են, որոնք սպանություններ են գործել և կարծում են, որ Փամուքը վիրավորել է թուրքերի ազգային արժանապատվությունը: Շիշլիի դատարանը 2005-ին չեղյալ է համարել մեղադրանքները, սակայն հետո գործը հանձնվել է լրացուցիչ քննության: 2009-ին դատարանը որոշել է, որ մեղադրողնեն իրավացի են: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |