Կյանքի 72-րդ տարում իր մահկանացուն կնքեց Ուկրաինայի սամբոյի հավաքականի ավագ մարզիչ Ռոբերտ Բաբայանցը

Կյանքի 72-րդ տարում իր մահկանացուն կնքեց Ուկրաինայի սամբոյի հավաքականի ավագ մարզիչ Ռոբերտ Բաբայանցը

PanARMENIAN.Net - Կյանքի 72-րդ տարում իր մահկանացուն կնքեց ծննդով արցախցի, սամբոյի Ուկրաինայի վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար, Ուկրաինայի սամբոյի հավաքականի ավագ մարզիչ Ռոբերտ Սամվելի Բաբայանցը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահը Լևոն Հայրապետյանը ցավակցական ուղերձ է հղել Ռոբերտ Բաբայանցի մահվան կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.«Ռոբերտ Բաբայանցը բարեկամական ջերմ կապեր ուներ թե Հայաստանում և թե Արցախում: Ամենուր նրա անունը հարգանքով ու հպարտությամբ էր հնչում մարզաշխարհում: Ընդ որում, այդ հարգանքը նա վայելում էր ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև նրա սահմաններից դուրս:

Ռոբերտ Բաբայանցի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա հարազատների, նրա սաների և մարզաշխարհի նրա գործընկերների սրտերում»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---