Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն միացել է Մեծամորի ԱԷԿ-ով «անհանգստացողների» թվին

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն միացել է Մեծամորի ԱԷԿ-ով «անհանգստացողների» թվին

PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն կոչ է արել Վրաստանի իշխանություններին անհապաղ բանակցություններ սկսել Հայաստանի իշխանությունների հետ Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության առիթով: «Հայկական ԱԷԿ դրության մասին տեղեկությունները «խիստ անհանգստություն են հարուցում»: Ինչպես պարզվեց, Հայկական ԱԷԿ-ում ողբալի վիճակ է տիրում, և այնտեղ չկա անվտանգության ոչ մի երաշխիք, ինչը սպառնում է ողջ տարածաշրջանին»,- ասել է նա, գրում է վրացական «Ասավալ-Դասավալի» շաբաթաթերթը:

Նախկին նախագահը կարծում է, որ նման պայմաններում Վրաստանի իշխանություններն ուղղակի պարտավոր են բանակցություններ սկսել Հայաստանի հետ և ամեն ինչ անել հնարավոր ողբերգությունից խուսափելու համար:

Մեծամորի ԱԷԿ-ը, որն իր աշխատանքը սկսել է 1976-ին, գտնվում է սեյսմիկ ակտիվության գոտում Երևանից մոտավորապես 30 կմ դեպի արևմուտք: 1988-ի Սիպտակի ավերիչ երկրաշարժից հետո հայկական իշխանությունները որոշեցին փակել Մեծամորի ԱԷԿ-ը, 1993-ին կայանը վերագործարկվեց:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---