Հայաստանում տարեց տարի նկատվում է սեռավարակների աճ![]() 28 մարտի 2011 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում տարեց տարի նկատվում է սեռավարակների աճ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է մաշկաբան, սեռավարակաբան Կարեն Վարդանյանը: Նրա խոսքերով, Հայաստանի առողջապահության նախարարության պաշտոնական վիճակագրության համաձայն, եթե 2003-ին Հայաստանում արձանագրվել է սեռավարկներով հիվանդ 28 հազար մարդ, ապա 2007-ին նրանց թիվը կազմել է 36 հազար: «Պետք չէ մոռանալ, որ դրանք պաշտոնական տվյալներ են, որոնք արձանագրվել են Հայաստանի առողջապահության նախարարության կողմից: Հիվանդների իրական թիվը մի քանի անգամ ավել է»,- հայտարարել է մասնագետը: Ինչպես հաղորդել է Կարեն Վարդանյանը, Հայաստանում ամենատարածված 4 սեռավարկների մեջ են մտնում կանդիդոզը, բակտերիական վագինոզը, տրիխոմոնոզը և խլամիդիոզը: Ինչ վերաբերվում է Հայաստանում սիֆիլիս հիվանդության տարածմանը, Վարդանյանը նշել է, որ առողջապահության նախարարության պաշտոնական վիճակագրության համաձայն 2008-ին երկրում արձանագրվել է սիֆիլիսի 17 դեպք: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |