Ռուսաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կերժակովը Հայաստանի հավաքականի հետ խաղում կոտրել է ձեռքը

Ռուսաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կերժակովը Հայաստանի հավաքականի հետ խաղում կոտրել է ձեռքը

PanARMENIAN.Net - Մարտի 26-ին Ալեքսանդր Կերժակովը մեկնարկային կազմում հանդես է եկել Հայաստան-Ռուսաստան խաղում, որն ավարտվել է ոչ ոքի: Հանդիպման ընթացքում Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվողը ստացել է ձեռքի վնասվածք, և 78-րդ րոպեում նրան փոխարինել է Պավել Պոգրեբնյակը:

Հարձակվողը հետազոտում է անցել Դոհայում, որտեղ բժիշկները հաստատել են նախնական ախտորոշումը` աջ դաստակի 4-րդ նախադաստակային ոսկորի փակ կոտրվածք: Բարդությունների բացակայության դեպքում վերականգնումը կազմում է շուրջ երեք շաբաթ, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Այսպիսով, հարձակվողը մարտի 29-ին չի մասնակցելու Քաթարի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը և բաց է թողնելու Ռուսաստանի առաջնության մի քանի տուրեր:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---