«Երկիր» միությունը ողջունում է Վահագն Չախալյանին «խղճի բանտարկյալ» ճանաչելու նախաձեռնությունը![]() 28 մարտի 2011 - 15:34 AMT PanARMENIAN.Net - 2011թ. մարտի 25-ին Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի մոսկովյան ներկայացչությանը կայացած հանդիպման ընթացքում «Ազատ Վրաստան» վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան հայտարարել է, որ իր կուսակցությունը պատրաստ է աջակցել ջավախքահայության կենսական խնդիրների լուծմանը: Նա նաև խոստացել է, որ Վրաստանում քաղբանտարկյալների խնդրով ստեղծված հանձնաժողովի առաջիկա ապրիլի հանդիպմանը իր կուսակցությունը կբարձրացնի ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին «խղճի բանտարկյալ» ճանաչելու հարցը: «Երկիր» միությունը PanARMENIAN.Net ին հղած իր հայտարարության մեջ, նշում է, որ «ողջունում է «Ազատ Վրաստան» կուսակցության այս նախաձեռնությունը` դիտարկելով այն որպես առաջին քայլ, որն ուղղված է ներվրացական քաղաքական դաշտի կողմից ջավախքահայության քաղաքացիական, կրոնական, լեզվա-կրթական և մշակութային իրավունքների ճանաչմանը»: «Մենք կոչ ենք անում Վրաստանի բոլոր քաղաքական ուժերին` ինչպես իշխանամետ, այնպես էլ` ընդդիմադիր, հետևել այս օրինակին` գիտակցել իրենց երկրի հայ համայնքի խնդիրները ճանաչելու հրամայականը և միջոցներ ձեռնարկել հանդուրժողականության, երկխոսության ու փոխըմբռնման մթնոլորտում դրանց լուծում տալու ուղղությամբ»- ասվում է «Երկիր» հիմնավորման և հայրենադարձության հասարակական կազմակերպությունների միության տարածած հայտարարության մեջ:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |