Իրանը և Հայաստանը կարող են տարածաշրջանում էներգետիկայի օպերատորի դեր ստանձնել

Իրանը և Հայաստանը կարող են տարածաշրջանում էներգետիկայի օպերատորի դեր ստանձնել

PanARMENIAN.Net - Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ԻՍՆԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի հետ Հայաստանի համագործակցությունը 80 տոկոսով ընդգրկում է էներգետիկայի ոլորտը, և դրա ծավալը գնահատվում է 450 մլն դոլար:

Արմեն Մովսիսյանի խոսքերով, երկու երկրների միջև տնտեսական համագործակցության շրջանակներում նախատեսվում է էլեկտրահաղորդումների երրորդ գծի շինարարություն, որը կապելու է Իրանը և Հայաստանը, և Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի շինարարությունը, որը սկսվելու է մոտ ժամանակները:

Մովսիսյանը նշել է, որ հայ-իրանական համագործակցությունը կարող է հետագայում զարգանալ` հաշվի առնելով երկու երկրների ներուժը:

Այնուհետև Արմեն Մովսիսյանը նշել է, որ Իրանը և Հայաստանը կարող են տարածաշրջանային մակարդակում խաղալ էներգետիկայի օպերատորի դեր, և դրա հետ կապված մշակվել են համապատասխան ծրագրեր: Բացի դրանից, երկու երկրները կարող են կարևոր դեր խաղալ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ձևավորման և շահագործման գործում, հաղորդում է Iran News-ը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---