Երեք տարվա ընթացքում «Յունիբանկի» վարկային պորտֆելն աճել է 119%-ով` 2010թ. կազմելով 212,6 մլն դոլար28 մարտի 2011 - 15:52 AMT PanARMENIAN.Net - «Յունիբանկ» ՓԲԸ-ի ընդհանուր վարկային պորտֆելը 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 212,6 մլն դոլար` վերջին երեք տարվա ընթացքում աճելով 119%-ով: Վարկային պորտֆելի աճը հիմնականում պայմանավորված է բիզնես վարկավորման ծավալների ընդլայնմամբ: Խոշոր բիզնեսին տրամադրված վարկերի պորտֆելը 2008թ.-ից մինչև 2010թ.-ը աճել է 109 %ով, իսկ փոքր և միջին բիզնեսի գծով` 131%-ով: Աջակցությունը բիզնեսին «Յունիբանկի» վարկային քաղաքականության առաջնային ուղղություններից է: Ձեռնարկության գործունեության ոլորտից, ծավալներից և բիզնես ուղղության առանձնահատկություններից ելնելով` հաճախորդին առաջարկվում է համագործակցության ամենաարդյունավետ տարբերակը: Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, «Յունիբանկն» առանձնակի ուշադրություն է դարձնում միջազգային չափանիշներին համապատասխան ռիսկ մենեջմենթի զարգացմանը: Շնորհիվ արդյունավետ վերահսկողության համակարգի, Բանկին հաջողվեց ապահովել ակտիվների բարձր որակ: Ըստ ԱրմԻնֆո գործակալության տվյալների, վարկային ներդրումների որակի ցուցանիշը, որը բնութագրում է Բանկի պորտֆելում առկա ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը, «Յունիբանկում» 2010թ.-ին կազմել է 0,01% (իդեալական ցուցանիշը 0%): Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |