Դորտմունդում ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին իսկ օրը ելույթ կունենան երեք հայ ազատ ոճայիններ

Դորտմունդում ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին իսկ օրը ելույթ կունենան երեք հայ ազատ ոճայիններ

PanARMENIAN.Net - Մարտի 27-ից ապրիլի 3-ը Դորտմունդում (Գերմանիա) կկայանա Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է Դորտմունդ և մարտի 29-ին կմեկնարկի իր ելույթները:

Առաջնության մրցութային օրը ելույթ կունենան մինչև 60 կգ, 74 կգ և 96 կգ քաշային կարգերի ըմբիշները: Այդ քաշային կարգերում Հայաստանը կներկայացնեն Աշոտ Տերտերյանը, Մուսա Մուրտազալիևը և Էդգար Ենոքյանը:

Մարտի 30-ին ելույթ կունենան Միհրան Ջաբուրյանը (55 կգ ք/կ), Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ ք/կ), Վադիմ Լալիևը (84 կգ ք/կ) և Ռուսլան Բասիևը(120 կգ ք/կ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---