ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ. ղարաբաղյան խնդրին ակնկալվող ուշադրություն չի դարձվում29 մարտի 2011 - 11:59 AMT PanARMENIAN.Net - «Տարածաշրջանում ապրող ժողովրդներն առավելին են արժանի, արժանի են կայուն ու բարգավաճ ապագայի և հանուն այդ ապագայի նրանք պետք է օգտվեն բոլոր հնարավորություններից»,-հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն Վաշինգտոնի Քարնեգիի հիմնադրամում՝ ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված խորհրդաժողովում: Նշելով, որ ինքն օրերս է վերադարձել տարածաշրջանից՝ Բրադկեն հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրին ակնկալվող ուշադրություն չի դարձվում: Ամերիկացի միջնորդն ընդգծել է, որ հակամարտությունը «սառեցված չէ», այլ շարունակական՝ «վիճակն անկայուն է: Հակամարտությունը մշտապես չի լուսաբանվում մամուլում: Հավանաբար, ստատուս-կվոն Լեռնային Ղարաբաղում ինչ-որ մեկին շահավետ է, սակայն այդ վիճակը կայունություն չի երաշխավորում»,-ասել է նա: Դիվանագետը մեկ անգամ ևս կրկնել է, որ ԱՄՆ-ն ակտիվ մասնակցութուն է ցուցաբերում ղարաբաղյան հակամարտությանը և նշել է, որ նախագահներ Օբաման, Մեդվեդևն ու Սարկոզին հանդես են եկել բազմաթիվ հայտարարություններով՝ նպաստելու համար հակամարտության կարգավորմանը: Հաղորդելով, որ տարվա ընթացքում նա 16 անգամ այցելել է տարածաշրջան, Բրադկեն հավելել է, որ ԱՄՆ-ն սերտորեն համագործակցում է Ֆրանսիայի ու Ռուսաստանի հետ բոլոր մակարդակներում խաղաղության հասնելու համար՝ հավելելով, որ բոլոր կողմերը համաձայն են, որ նոր պատերազմն Հարավային Կովկասում անթույլատրելի է: Խորհրդարժողովում ելույթ ունեցած ԵԱՀԿ ՄԽ նախկին ամերիկացի համանախագահ Քերի Կավանոն հայտարարել է, որ լարվածությունը տարածաշրջանում դանդաղեցնում է խաղաղ գործընթացը: Անդրադառնալով բանակցությունների պատմությանը՝ Կավանոն պատմել է նախկին սխալների մասին: Նա նշել է, որ խաղաղ գործընթացն ավելի է բարդացել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |