Ադրբեջանը չի կատարում ԵԱՀԿ առջև ստանձնած իր պարտավորությունները մամուլի ազատության հարցում29 մարտի 2011 - 12:06 AMT PanARMENIAN.Net - ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դատապարտել է ադրբեջանցի լրագրողի վրա հարձակումը և կոչ արել երկրի կառավարությանն անհապաղ միջոցներ ձեռնարկել լրագրողների նկատմամբ բռնությունը դադարեցնելու համար: «Ադրբեջանի իշխանությունները պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեն մամուլի նկատմամբ բռնությունը կանխարգելելու համար»,- հաղորդել է Միյատովիչը: «Լրագրողների համար անվտանգության պայմանների և ազատության ապահովումը ԵԱՀԿ առանցքային պարտականությունն է, և, ցավոք սրտի, ես պետք է փաստեմ, որ այսօր Ադրբեջանում չեն կատարում այդ պարտավորությունը»: Մարտի 26-ի գիշերը դիմակներով 6 մարդ Բաքվից ոչ հեռու գտնվող գյուղում առևանգել են Սեյմուր Գազիևին` «Ազադլիգ» անկախ թերթի թղթակցին: Ինչպես հաղորդվում է, նրանք լրագրողի գլխին հագցրել են պարկ, ծեծել և սպառնացել ավելի դաժան հաշվեհարդար տեսնել, եթե նա շարունակի քննադատաբար գրել պետության քաղաքականության մասին: Անցյալում «Ազադլիգ» ադրբեջանական թերթը բազմիցս դարձել է հարձակումների թիրախ: Գազիևը վերջին տարիներին մի քանի անգամ ենթարկվել է սպառնալիքների և ֆիզիկական բռնությունների: «Անկախ ԶԼՄ-ի վրա հերթական հարձակումն անթույլատրելի է, և Ադրբեջանի իշխանությունները պետք է այն հրապարակավ դատապարտեն: Նրանք նաև պետք է առավելագույն ջանքերը գործադրեն լրագրողների վրա հարձակումների պատվիրատուներին և կատարողներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է Միյատովիչը, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |