Քադաֆին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունն իր երկրում՝ ՆԱՏՕ-ին համեմատելով Հիտլերի հետ29 մարտի 2011 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին դիմել է համաշխարհային հանրությանը՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունն իր երկրում, հաղորդում է Agence France-Presse-ը: Միջազգային կոալիցիայի երկրների ղեկավարներին ուղղված նամակում Լիբիայի առաջնորդը նրանց գործողությունները «բարբարոսական է համարել»: Մարտի 29-ին Լոնդոնում անցնում է Լիբիայի իրավիճակին նվիրված գագաթնաժողովը: Գագաթնաժողովին մասնակցում է 35 երկիր՝ ներառյալ յոթ արաբական պետություններ: Հավաքվածներին ուղղված կոչում Քադաֆին ՆԱՏՕ-ի ավիահարվածները համեմատել է Հիտլերի գործողությունների հետ Երկրորդ համաշխարհային պատերազմում: Ռազմական գործողությունը Լիբիայում անց է կացվում մարտի 19-ից: Միջազգային միջամտությունն արտոնել է ՄԱԿ-ը: Գործողությունը ենթադրում է թռիչքներից զերծ գոտու ստեղծում Լիբիայում, ինչպես նաև կետային հարվածներ Քադաֆիի դիրքերին: Կոալիցիայի միջամտությունը հանգեցրեց լիբիացի ապստամբների ուժեղացման, որոնք նախորդ շաբաթվա վերջում հակագրոհ ձեռնարկեցին: Մարտի 28-ին Քադաֆիի ուժերը կասեցրին ապստամբների առաջխաղացումը Սիրտ քաղաքի մերձակայքում, գրում է Lenta.ru-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |