Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին 22 տոննա հեղուկ գազով ավտոցիստերն է շրջվել

PanARMENIAN.Net - Մարտի 28-ին ՝ժամը 14.50-ին, ստացված տեղեկության համաձայն` Վայոց ձորում՝ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրում շրջվել է «Մերսեդես» մակնիշի 22 Ա 58110 պետհամարանիշի ավտոցիստեռը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել մեկնել փրկարարական ուժերի վարչության փրկարական ջոկատը, ինչպես նաև մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հաբիթ Տիտիկին պատկանող 22 տ հեղուկ գազով լիցքավորված ավտոցիստեռը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Զոհեր և վիրավորներ չկան, գազի արտահոսք չկա: Գազը նախատեսված է «DD» ընկերության համար, որի ներկայացուցիչը գտնվել է դեպքի վայրում:

Դեպքի վայր ժամանած երկու ավտոկռունկի միջոցով չի հաջողվել ուղղել ավտոցիստեռը:Սահմանվել է հերթապահություն:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---