Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամաստը կապված է եղել Տրապիզոնի ոստիկանության հրամանատարի հետ![]() 29 մարտի 2011 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանում սկսվել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով 17-րդ դատավարությունը, որին ներկա են գտնվել գործի վերաբերյալ կասկածյալներ Թունջել Էրհանը, Յասին Հայակը, Սալի Սալինօղլուն և Էրսին Յոլջունը: Նախօրեին Դինքի ընտանիքի փաստաբանը պահանջել է որպես վկա դատարան հրավիրել Օգյուն Սամաստի հորը, որն ավելի վաղ Տրապիզոնի ոստիկանապետի տեղակալի հետ զրույցում նշել է որդու կապի մասին ոստիկանության ոմն հրամանատարի հետ:Նա հիշեցրել է դատարանին, որ Տրապիզոնի ոստիկանապետի տեղակալ Նեջաթ Էքիջի ցուցմունքների համաձայն Անկարայի դատարանում Սամաստի հայրը, հեռուստացույցով տեսնելով իր որդուն, դիմել է ոստիկանություն: Երբ Էքիջին փորձել է պարզել, թե որտեղ կարելի է գտնել Սամաստին, հայրն ասել է. «Իմ որդու տեղը կարող է իմանալ ոստիկանության հրամանատարը: Նրանք հաճախ էին հանդիպում», գրում է թուրքական Milliyet թերթը: Դատավարությանը հետևում են Փարիզից և Բրյուսելից ժամանած փաստաբաններ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Չեթին Սոսիալը, քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Ուֆուկ Ուրասը և այլն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |