Սինգապուրի ԱԳՆ ղեկավարը հայերի փոքր համայնքը համարում է «երկրի թագի զարդերից մեկը»29 մարտի 2011 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Մարտի 25-28-ն աշխատանքային այցով Սինգապուրում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Սինգապուրում առաջին քրիստոնեական կառույցի` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցու 175-ամյակին նվիրված միջոցառումներին: Մարտի 26-ի առավոտյան տիկին Հ.Հակոբյանն այցելեց Սինգապուրում հայկական համայնքի պատմությանն առնչվող տեսարժան վայրեր: Նույն օրը երեկոյան ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Ռաֆլզ հյուրանոցում կայացած ընդունելությանը, որը եզրափակվեց հայ երաժիշտների կատարմամբ եվրոպական և հայ դասական երաժշտության համերգով: Ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Ոսկան Արքեպիսկոպոս Կալպակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Ավստրալիայի թեմի առաջնորդ Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանը, Սինգապուրի Ազգային պատմամշակութային արժեքների պահպանման խորհրդի նախագահ Թոմի Քոհը, Սինգապուրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամներ և այլք: Ընդհանուր առմամբ միջոցառմանը ներկա էր ավելի քան 160 հայ` աշխարհի 14 երկրից, այդ թվում` շուրջ 40 ներկայացուցիչ` Սինգապուրի հայ համայնքից: Երեկոն արձանագրեց Սինգապուրում հայերի թերևս ամենամարդաշատ հավաքը: Հաջորդ օրը` մարտի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցում մատուցված պատարագին, որին, ի թիվս այլ մասնակիցների, ներկա էր նաև Սինգապուրի արտաքին գործերի նախարար Ջորջ Յոն: Պատարագից հետո հանդիսավոր արարողության մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Սինգապուրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, ինչպես նաև Սինգապուրի արտաքին գործերի նախարար Ջորջ Յոն: Վերջինս, մասնավորապես, ընդգծեց, որ «հայերի փոքր համայնքը երկրի թագի զարդերից է»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |