Ադրբեջանցիները խնդրել են ԱՄՆ կոնգրեսականներին ճանաչել Թուրքիան որպես եզակի և աշխարհի ամենակայուն երկիրը29 մարտի 2011 - 14:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ադրբեջանական համայնքը, առաջին անգամ միանալով Թուրքիայի ազգային ինքնիշխանության և երեխաների տոնակատարության արշավին, նամակ է հղել ԱՄՆ պաշտոնյաներին, ինչպես նաև Կոնգրեսի անդամներին՝ կարևորելով տարածաշրջանի նշանակությունը, գրում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: «Ամեն տարի ապրիլի 23-ին ողջ աշխարհի թուրքերը նշում են Թուրքիայի ազգային ինքնիշխանության օրն ու Երեխաների տոնը: Ուղիղ 91 տարի առաջ այդ օրը ստեղծվեց Թուրքիայի Մեծ ազգային ժողովը»,-ասվում է նամակում: «Այդ տոնակատարության շեմին մենք խնդրում ենք ձեզ ճանաչել Թուրքիան որպես եզակի, աշխարհիկ, ժողովրդավարական երկիր, առավելապես մահմեդական բնակչությամբ, առաջադեմ տնտեսությամբ: Թուրքիան ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հիմնական դաշնակիցն է, իսկ ԱՄՆ-ում բնակվող թուրքերը արժեքավոր ներդրում ունեն երկրի զարգացման գործում»: Նամակի հեղինակները նշում են, որ «ժամանակակից Թուրքիան ամենակայուն երկիրն է աշխարհում աշխարհիկ խորհրդարանով, արագ զարգացող շուկայով և հանդիսանում է ԱՄՆ-ի դաշնակիցը Բալկաններից ու Մերձավոր Արևելքից մինչև Կովկաս ու Կենտրոնական Ասիա»: «Իսկ ԱՄՆ-ի թուրքական համայնքը մեծ դերակատարություն է ունեցել պետության մշակութային հարստացման գործում, ներդրում ունենալով բիզնեսի, գիտության, տեխնոլոգիաների ու արվեստի ոլորտում Ամերիկայում»,-ասվում է նամակում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |