Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը մտադիր է ամրապնդել կապը հասարակության հետ![]() 29 մարտի 2011 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Մարտի 29-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՄԱԿ երևանյան գրասենյակը ներկայացրել են 2011-15թթ. հաղորդակցությունների ռազմավարությունը: Ինչպես հաղորդել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, նախագծի նպատակն է ամրապնդել հասարակության հետ կապը, բարձրացնել նախարարության գործունեության թափանցիկությունը, ինչպես նաև նոր կապեր հաստատել: Նախարարը հաղորդել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ակտիվ մասնակցություն վիրտուալ կյանքին. բլոգեր, սոցիալական ցանցեր: Այդ առումով նա նշել է, որ նախագծի շրջանակներում նախատեսվում է կրթությունը լուսաբանող լրագրողների համար կազմակերպել ամառային դպրոց, որպեսզի նրանք ավելի լավ տեղեկացված լինեն: Անդրադառնալով ռազմավարության ֆինանսավորմանը` Աշոտյանը հաղորդել է, որ նրանք ակնկալում են աջակցություն միջազգային դոնորական կազմակերպություններից: Իր հերթին, Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Դաֆինա Գերչևան նշել է, որ նախագիծը հնարավորություն է տալու իրագործել հակակոռուպցիոն ծրագրեր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |