Հայտնի է դարձել, թե երբ տեղի կունենա ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցմանը նվիրված միջազգային խորհրդաժողովը29 մարտի 2011 - 16:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը ապրիլի 27-28-ին Երևանում կազմակերպում է միջազգային խորհրդաժողով՝ նվիրված ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել նախարարության մամլո ծառայությունում: Ըստ աղբյուրի, խորհրդաժողովին մասնակցելու համար հրավիրվել են տարբեր միջազգային ներդրումային ընկերությունների, բանկերի ներկայացուցիչներ, ինչպես նաև սարքավորումների առաքիչներ: Հայաստանում գործում է տարածաշրջանի միակ ատոմակայանը՝ ռուսական ՎՎԷՌ-440 առաջին սերնդի ռեակտորով: Կայանը շահագործման է հանձնվել 1976թ., 1989թ. երկու էներգաբլոկների աշխատանքը կասեցվեց, ելնելով քաղաքական հանգամանքներից և հանրային կարծիքի ճնշման տակ: ՀԱԷԿ-ը երկրորդ անգամ գործարկվեց 1995թ. նոյեմբերին, այժմ գործում է միայն երկրորդ էներգաբլոկը՝ արտադրելով էլեկտրաէներգիայի 40-50 տոկոսը: Ըստ փորձագետների, այն կաշխատի մինչև 2016 թվականը: Հայաստանը մտադիր է նոր էներգաբլոկ կառուցել՝ 1000 ՄՎտ հզորությամբ: Ըստ էներգետիկայի նախարարության, նախագիծը կարժենա մոտ 5 մլրդ դոլար: ՀՀ-ն ու ՌԴ-ն միջկառավարական համաձայնագիր են կնքել Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի և նոր ատոմակայանների կառուցման ոլորտում համագործակցության մասին: Ինչպես հայտարարել էր Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, Ռուսաստանը կարող է ֆինանսավորել նոր ատոմակայանի կառուցման 20 տոկոսը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել Դեմիրճյանում և Բաղրամյանում ոստիկանական ուժերի կուտակումներ են, փշալարեր են բերվել Գառնիկ Դանիելյանն ասել է, որ ըստ լուրերի, ԱԺ-ում դիպուկահարներ էլ կան Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը Մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ |