Սիրիայի կառավարությունն այսօր հրաժարական կտա`նոր գործադիր մարմինը կձևավորվի 24 ժամվա ընթացքում29 մարտի 2011 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Այսօր Սիրիայի կառավարությունը հրաժարական կտա, որից հետո 24 ժամվա ընթացքում ծրագրվում է նոր գործադիր իշխանություն ձևավորել: Այդ մասին հաղորդում է AFP-ն` վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրը սիրիական ղեկավարությունից: Մեկ օր առաջ Սիրիայի փոխնախագահ Ֆարուք Շարան հայտարարեց, որ նախագահ Բաշար Ասադը մոտակա երկու օրերի ընթացքում մտադիր է հայտարարել «կարևոր որոշումների» մասին, որոնք երկրի ղեկավարությունն ընդունել է զանգվածային բողոքների ճնշման ներքո: Առաջիկա քաղաքական ձևափոխությունների մասին Սիրիայի իշխանությունները հայտարարեցին մարտի 24-ին` Հորդանանին սահմանակից Դերաա քաղաքում սկիզբ առած ժողովրդական հուզումներից կարճ ժամանակ անց: Սպասվում է, որ երկրում բազմակուսակցական համակարգ կներդրվի, ԶԼՄ-ների մասին նոր օրենք կընդունվի, կիրականացվի դատական բարեփոխում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |