Հայաստանի ֆուտբոլի գավաթի «Միկա» - «Բանանց» կիսաեզրափակիչ հանդիպումը կսպասարկի Սուրեն Բալիյանը![]() 29 մարտի 2011 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Մարտի 30-ին կկայանա Հայաստանի ֆուտբոլի գավաթի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը: Իր մարզադաշտում «Միկան» կընդունի «Բանանցին»: Հանդիպումը կսպասարկի մրցավարական բրիգադը` Սուրեն Բալիյանի գլխավորությամբ: Նրան կօգնեն Արթուր Մուրադյանն ու Վանիկ Սիմոնյանը: Չորրորդ մրցավարը կլինի Արման Վարդանյանը, իսկ հանդիպման տեսուչը` Սլավիկ Ղազարյանը, PanARMENIAN.Net ին հաղորդեցին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից: Հաջորդ կիսաեզրափակիչ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 6-ին. իրենց ուժերը կչափեն «Շիրակն» ու «Ուլիսը»: Պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 20-ին և 27-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |