Հրանտ Դինքը ժամանակին հայտարարել է, որ Թուրքիան միշտ որպես սպառնալիք է դիտարկել հայերին29 մարտի 2011 - 17:55 AMT PanARMENIAN.Net - 2007թ. հունվարի 30-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեբորա Ջոնսը ԱՄՆ պետդեպարտամենտին է հաղորդել հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հետ հանդիպման մանրամասները, որ տեղի է ունեցել 2006թ. նոյեմբերի 14-ին: «Իրավապաշտպան Հրանտ Դինքի ողբերգական մահը մեծ կորուստ է Թուրքիայի համար: Դեսպանատան աշխատակիցները հաճախ էին հանդիպում Դինքի հետ: Նման վերջին հանդիպումը տեղի ունեցավ 2006թ. նոյեմբերի 14-ին, երբ Դինքը հանդիպեց ԱՄՆ Աշխարհում կրոնի ազատության հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ Դինքը շատ հետաքրքիր հայտարարություն է արել՝ նշելով, որ բացասական պատմական հիշողությունների աղբյուրը ավելի շատ ազգայնամոլությունն է, քան կրոնը»: «Թուրքիան երբեք չի դիտարկել ազգային փոքրամասնություններին որպես իր քաղաքացիներ: 60 հազար հայերը շարունակում են ապրել որպես երկրորդ կարգի մարդիկ: Թուրքական պետությունը հայերին միշտ ընկալել է որպես սպառնալիք սեփական անվտանգությանը, սակայն այսօր հայերի քանակն այնքան է նվազել, որ նրանք այլևս վտանգավոր չեն: Ստեղծված իրավիճակը Թուրքիան փորձում է օգտագործել իր շահերից ելնելով: Այսօր նույնիսկ համայնքը որպես այդպիսին իրավունքներից զուրկ է»,-ասել է Դինքը ԱՄՆ դեսպանի ներկայությամբ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |