Երևանում քննարկել են «Ազատ տնտեսական գոտիների» մասին օրինագիծը. սահմանվել են «խաղի կանոնները»29 մարտի 2011 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Մարտի 29-ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը կազմակերպել էր «Ազատ տնտեսական գոտիների» մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Ներկայացնելով օրկնագիծը՝ EIF հիմնադրամի իրավաբան Արթուր Մելիքյանն ասել է, որ օրինագծում հաստատվել են խաղի հիմնական կանոնները, իսկ դրանց կատարումը դրվում է այդ ազատ գոտիների կառավարիչների վրա: Ըստ նրա, օրենքով նախատեսվում է նաև ամրագրել արտոնությունները առանձին ընկերությունների ու ազատ տնտեսական գոտների համար, կախված ՀՀ կառավարությանը ներկայացված ծրագրերից: Իր հերթին ՀՀ էկոնոմիկայի նախարարության փոքր ու միջին ձեռնարկատիրության վարչության պետ Արմեն Եգանյանն ընդգծել է, որ օրենքն ուղղված է տարածաշրջանային զարգացմանն ու տնտեսության առանձին ոլորտների զարգացմանը: Անդրադառնալով օրինագծի թերություններին՝ Գյումրու տեխնոպարկի ստեղծման ծրագրի անկախ փորձագետ Գագիկ Գաբրիելյանն ասել է, որ այն պետք է ուղղված լինի վարչարարության կրճատմանը, ոչ թե հարկային արտոնություններ սահմանի: Գաբրիելյանը հավելել է նաև, որ օրենքում հստակեցված չէ ապրանքի արտադրման հավաստագրի տրամադրման գործընթացը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |