Ջամալյան. Բաքուն շահագրգռված չէ մեղմացնել լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում29 մարտի 2011 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության մեղմացումը ձեռնտու չէ ադրբեջանական կողմին: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը, չնայած, որ Ադրբեջանի նախագահը ստորագրեց Սոչիի հայտարարությունը, պաշտոնական Բաքուն անում է ամեն ինչ, որպեսզի ձախողի Ադրբեջանի և ԼՂՀ զորքերի շփման գծում լարվածության մեղմացման ուղղությամբ ջանքերը: Հոգեբանի կարծիքով, Ադրբեջանի հայտարարությունները հայկական զինված ուժերի կողմից 9-ամյա երեխային, իբր, սպանելու մասին հարկավոր է դիտարկել հենց այս համատեքստում: Ինչպես նշել է Ջամալյանը, հակահայկական հայտարարություններով և սպառնալիքներով Ադրբեջանի ղեկավարությունը երկրի հասարակությանը պատրաստում է Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը: Ջամալյանի գնահատմամբ, ելնելով վերը ասվածից, կարելի է եզրակացնել, որ Բաքուն բոլորովին շահագրգռված չէ կայունացնել իրադրությունը շփման գծում և երբեք չի համաձայնի դիպուկահարների հեռացմանը հակամարտության գոտուց: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին |