Էթնիկ հայ Դարոն Աճեմօղլուի նշանակումը Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Էրդողանի PR-քարոզարշավի մի մասն է![]() 29 մարտի 2011 - 20:11 AMT PanARMENIAN.Net - Էթնիկ հայ Դարոն Աճեմօղլուի նշանակումը Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան ընդամենը Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության կողմից իրականացվող PR-քարոզարշավի մասն է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքով, այդ քարոզարշավն ուղղված է Եվրոպայի աչքին Թուրքիայի կերպարի բարելավմանը` շուտափույթ կերպով ԵՄ-ին անդամակցելու համար: «Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ սա ընդհանրապես առաջին դեպքն է, երբ հայը որևէ պաշտոնի է նշանակվում: Մինչ օրս նման բան երբեք չէր կարող լինել: Օսմանյան կայսրությունում եղել են դեպքեր. 1912 թվականին Թուրքիայի արտգործնախարարը Նորատունկյանն էր»,- ասել է Մելքոնյանը: Հայ թուրքագետն ընդգծել է, որ եթե Էրդողանը ԵՄ-ին անդամակցելու նպատակով նման լայն քարոզարշավ է ձեռնարկել, ապա կարող է և հասնի իր ուզածին: Ֆրանսիայում Թուրքիայի նորանշանակ դեսպանը էթնիկ հայ Դարոն Աճեմօղլուն է: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնի դարձավ Թուրքիայի ԱԳՆ-ում ունեցած աղբյուրներից: Դարոն Աճեմօղլուն էկոնոմիկայի պրոֆեսոր է Ստամբուլից, MIT տնտեսության ամբիոնի վարիչը: Նա ղեկավարում է նաև մասնագետների մի խումբ, որը տնտեսության ոլորտում իրականացրած հետազոտությունների համար երկու անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |