Հայ ուսանողուհին Ստրասբուրգում մասնակցեց Եվրոպական վիրտուալ աստղադիտարանի կողմից կազմակերպված դպրոցին29 մարտի 2011 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Հայ ուսանողուհին Ստրասբուրգում (Ֆրանսիա) մասնակցեց Եվրոպական վիրտուալ աստղադիտարանի կողմից կազմակերպված դպրոցին: Մարտի 21-24-ին Ստրասբուրգ քաղաքում տեղի ունեցավ Եվրոպական վիրտուալ աստղադիտարանի (Euro-VO) կողմից կազմակերպած դպրոց երիտասարդ աստղագետների համար, ովքեր հետաքրքրված են վիրտուալ աստղագիտությամբ: Հայկական և Եվրոպական վիրտուալ աստղադիտարանների համագործակցության շնորհիվ 30 այլ երիտասարդների հետ միասին այդ դպրոցին մասնակցեց նաև ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի և Հայկական վիրտուալ աստղադիտարանի նախագծի անդամ Գոհար Հարությունյանը: Ծրագրի շրջանակներում Գոհար Հարությունյանը ներկայացրեց և ՎԱ միջավայրում փորձարկեց Հայկական ՎԱ կողմից իրականացվող ակտիվ գալակտիկաների բազմալիքային ուսումնասիրության ծրագիրը: Այն ներկայումս հաջողությամբ իրականացվում է Բյուրականի աստղադիտարանում, և դրա արդյունքում սպասվում է ակտիվ գալակտիկաների բազմալիքային կատալոգի ստեղծում, նրանց սպեկտրալ էներգիայի բազմալիքային բաշխման կառուցում և դասակարգումների վերանայում, ինչպես նաև ռենտգենյան, գերմանուշակագույն, օպտիկական, ենթակարմիր և ռադիո հատկությունների մանրակրկիտ ուսումնասիրություն: Մյուս մասնակիցները ներկայացնում էին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Ավստրիան, Հունաստանը, Բուլղարիան, Ուկրաինան և Չիլին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |