Ձերժինսկում հաշմանդամ մարզիկների ՌԴ լողի բաց առաջնությանը Հայաստանը կներկայացնեն ՀՍՀԱՖ 3 մարզիկներ30 մարտի 2011 - 09:39 AMT PanARMENIAN.Net - 2011թ. ապրիլի 4-10 Ռուսաստանի Դաշնության Ձերժինսկ քաղաքում կայանալիք հենաշարժողական համակարգի խնդիրներով մարզիկների ՌԴ լողի բաց առաջնությանը Հայաստանը կներկայացնեն Հաշմանդամային Սպորտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի երեք մարզիկները` Մարգարիտա Հովակիմյան, Ավագ Տոնոյան, Արտակ Դավթյան: Առաջնությունը միջազգային է և ընդգրկված է Միջազգային Պարալիմպիկ Կոմիտեի մրցաշարերի ցանկում: Առաջնությանը կմասնակցեն նաև Ղազախստանի, Թաթարստանի, Բաշկիրիայի և Ռուսաստանի մի շարք մարզերի տասնյակ թիմերի 300-ից ավելի մարզիկներ: ՌԴ լողի բաց առաջնությանը գրանցելով իրենց արդյունքները մեր հաշմանդամ մարզիկները ձեռք կբերեն հուլիսի 3-10 Բեռլինում կայանալիք 2011թ Պարալիմպիկ լողի Եվրոպայի առաջնության մասնակցության իրավունք: Հայաստանյան պատվիրակությունը ՀՍՀԱՖ նախագահ Սամվել Ռոստոմյանի գլխավորությամբ Ձեռժինսկ կմեկնի ապրիլի մեկին, հաղորդում է Հաշմանդամային Սպորտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |