Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆի ընտրատարածքում «Տարվա կին» տիտղոսը շնորհվել է Մարո Քեշիշյանին30 մարտի 2011 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Կոնգրեսական Ադամ Շիֆը Փասադենայում հայտարարել է, որ «Տարվա կին» տիտղոսը շնորհվել է հայ համայնքի ակտիվիստ Մարո Քեշիշյանին: « Մարոն անխոնջ աշխատում է ի նպաստ հայ համայնքի, ակտիվորեն մասնակցում է բոլոր նախաձեռնություններին և միջոցառումներին»,-ասել է Շիֆը: Մարո Քեշիշյանը ծնվել և մեծացել է Լիբանանում, այնտեղ է կրթություն ստացել, 8 տարի եղել է հայկական դպրոցի տնօրեն: 1984 թվականին նա տեղափոխվել է ԱՄՆ և գլխավորել է Լոս Անջելեսի «Հոմենթմենը»: Մարո Քեշիշյանը շուրջ 20 տարի թղթակցել է Asbarez թերթին՝ գրելով Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին: Այժմ Մարո Քեշիշյանը Հայ օգնության միության գործադիր քարտուղարն է: Ամեն տարի, «Կանանց ամիսը պատմության մեջ» միջոցառումների ընթացքում կոնգրեսական Շիֆը պարգևատրում է 29-րդ ընտրատարածքի կանանցից մեկին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» |