Ապրիլի 1-10 Երևանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահի մուտքը կլինի անվճար30 մարտի 2011 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Լիբենսկի Բրիխտովա. Քաղաքի ուրվագծերը» ցուցահանդեսի փակումը 2011 թ. ապրիլի 10-ին: Ցուցահանդեսի ավարտին նախորդող տաս օրվա ընթացքում` ապրիլի 1-10-ը, «Արծիվ» սրահի մուտքը կլինի անվճար, հաղորդում է Գաֆեսճեան արվեստի կենտրոնի հանրային կապերի ծառայությունը: «Լիբենսկի Բրիխտովա. Քաղաքի ուրվագծերը» ցուցահանդեսը բացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010 թ. սեպտեմբերի 11-ին չեխ արվեստագետ Յարոսլավա Բրիխտովայի ներկայությամբ: «Քաղաքի ուրվագծերը» քանդակները չեխ զույգի` Ստանիսլավ Լիբենսկի (1921-2002 թթ.), Յարոսլավա Բրիխտովա (1924 թ.), արձագանքն են 1988թ. ավերիչ երկրաշարժին, որը հազարավոր կյանքեր խլեց: Քանդակները պատկերում են մարդկային տառապանքի ողբերգությունը: «Լիբենսկի Բրիխտովա. Քաղաքի ուրվագծերը» ցուցահանդեսով ակնառու երևում է չեխ արվեստագետ զույգի ստեղծագործական մտքի անսահմանությունը և նրանց կողմից ապակու կերպափոխումը իրականության ներդաշնակ տարածությունների: Ստանիսլավ Լիբենսկին և Յարոսլավա Բրիխտովան վերաիմաստավորեցին ապակու կիրառումը` ստեղծագործական նոր հորիզոններ բացահայտելով վերջինիս համար` որպես գեղարվեստական արտահայտչամիջոցի: Ցուցահանդեսը ևս մեկ վկայություն է հանրաճանաչ չեխ արվեստագետներ Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի և Հայաստանի միջև գոյություն ունեցող հոգևոր կապի մասին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |