Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը ոչ ոքի արձանագրեց Քաթարի հավաքականի հետ ընկերական խաղում՝ 1:130 մարտի 2011 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Մարտի 29-ին Դոհայի «Ջասիմ բին Համադ» մարզադաշտում, որը 17 հազար հանդիսատես է տեղավորում, Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Քաթարի հավաքականի հետ: Քաթարցիները հաշիվը բացեցին արդեն 4-րդ րոպեին, գնդակը Սերգեյ Ռիժիկովի դարպասն ուղարկեց Մոհամեդ Քասոլան: Ռուսներին հաջողվեց հաշիվը հավասարեցնել 34-րդ րոպեին. Անդրեյ Արշավինի ճշգրիտ փոխանցումից հետո գոլը հարվածեց Ռոման Պավլյուչենկոն: Երկրորդ խաղակեսում երկրպագուներն այդպես էլ գոլեր չտեսան: Դիկ Ադվոկատի թիմն իր չորրորդ խաղում վերջապես կարողացավ գոլ խփել, սակայն այդպես էլ չկարողացավ հաղթել: Այդ օրը ընկերական հանդիպումներ անցկացրեցին նաև Եվրոպայի առաջնության B նախընտրական խմբում Հայաստանի հավաքականի մյուս մրցակիցները: Սլովակիան ընդունեց Դանիայի հավաքականին և 1:2 հաշվով զիջեց: Իռլանդիան իր ուժերը չափեց Ուրուգվայի հավաքականի հետ և նույնպես պարտություն կրեց 2:3 հաշվով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |