Ֆինլանդիան պատրաստ է օգնել Թուրքիայի «ամուսնությանը Եվրամիության հետ»30 մարտի 2011 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Ֆինլանդիան սատարում է Թուրքիայի անդամակցությանն ԵՄ-ին, հայտարարել է պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը: Ամփոփիչ մամլո ասուլիսում Ֆինլանդիայի ու Թուրքիայի նախագահներ Տարյա Հալոնենը և Աբդուլլահ Գյուլը պատմեցին, որ իրենց քննարկումների կենտրոնում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցն էր, ինչպես նաև թուրքա-ֆինական հարաբերությունները, հայտնում է YLE.fi-ն: Նախագահ Հալոնենը համեմատել է Եվրամիության անդամ դառնալու Թուրքիայի ձգտումը ամուսնության հետ: «Այժմ կարևոր չէ, թե երբ կլինի հարսանիքը, կարևորն այն է, թե ինչպիսին կլինի ԵՄ-ի ու Թուրքիայի ամուսնությունը»,-ասել է նախագահ Հալոնենը: Հալոնենը հավելել է, որ ԵՄ-ի ներսում հարկավոր է պարզել, թե ինչու են որոշ երկրներ դեմ Թուրքիայի անդամակցությանն ԵՄ-ին: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ հուսով է, թե Թուրքիան «ոգեշնչման աղբյուր կհանդիսանա» այլ մահմեդական երկրների համար: «Թուրքիան նմանակման օրինակ չէ մյուս երկրների համար, սակայն մահմեդական երկրները կարող են շատ բան Թուրքիայից վերցնել այն հարցերում, որոնք վերաբերում են եվրոպական արժեքներին ու ազատ շուկային»,-ասել է Գյուլը: Թուրքիան ունի ԵՄ թեկնածուի պաշտոնական կարգավիճակ, սակայն նրա անդամակցությանը դեմ են ԵՄ-ի առաջատարներ Ֆրանսիան ու Գերմանիան: Բանակցությունները կարող են ձգվել 10-15 տարի: Բանակցությունները փակուղի են մտել Կիպրոսի շուրջ բանակցությունների պատճառով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային դարձնելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված |