ՆԱՏՕ-ի զինված ուժերը Լիբիայում օգտագործում են ուրանի թաղանթով պատված ռումբեր30 մարտի 2011 - 12:58 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի զինված ուժերը Լիբիայում ուրանով զենք են կիրառում: Այդ մասին հայտարարել է գերմանացի լրագրող, քաղաքական հարցերով խորհրդատու Քրիստոֆ Հերստելը: «ԱՄՆ-ն ունի միայն ուրանի զրահահար զենք: Նա, իհարկե, ամեն տեսակի զենքեր ունի, բայց եթե հարկ է լինում ծակել տանկի զրահը, կրակ արձակել տանկի վրա կամ գրոհել ամրացված շինությունների վրա, նրանք հիմնականում օգտագործում են ուրանի թաղանթով պատված ռումբեր»,- ասել է նա: Նրա խոսքերով, Լիբիայի վրա նետված որոշ ռումբերի քաշը կազմում է շուրջ 2 տոննա: «Բարձր ջերմաստիճանի պայմաններում ուրանը վերածվում է գոլորշու, որը թունավոր է, այն ընդունակ է առաջացնել քաղցկեղ: Ուրանի գոլորշու մեջ պարունակվող մասնիկները չեն կարող պահել աշխարհում ոչ մի դիմակ, դրանք չափվում են նանոմիավորներով»,- ասել է նա և հավելել, որ նման թունավորում ստացած մարդը չի կարող ունենալ գենետիկորեն առողջ երեխաներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամար Քադաֆիի հրաժարականը, որոնք վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Մարտի 17-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև ընդունեց, որով նախատեսվում էր թռիչքներից զերծ գոտի ստեղծել Լիբիայի երկնքում: Մարտի 19-ին մեկնարկած գործողությունը ստացավ «Արևածագ. Ոդիսական» անվանումը: Բնական ուրանը կազմված է իզոտոպներից, որոնցից գլխավորը U-238-ն է, նրանում կա նաև U-235: Այն օգտագործում են բժշկական և ռազմական արդյունաբերության մեջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |