Հայազգի Աջեմօղլուն հրաժարվել է Փարիզում Թուրքիայի դեսպանի պաշտոնից՝ պատճառաբանելով գիտական աշխատանքը

Հայազգի Աջեմօղլուն հրաժարվել է Փարիզում Թուրքիայի դեսպանի պաշտոնից՝ պատճառաբանելով գիտական աշխատանքը

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մտադիր էր թուրքահայ համայնքի ներկայացուցիչներին նշանակել առաջատար միջազգային կազմակերպությունների ղեկավարների պաշտոններում: Ինչպես գրում է թուրքական Today’s Zaman-ը, այդ նախաձեռնությունը կոչված էր հալեցնելու սառույցը հայ-թուրքական հարաբերություններում: Մասնավորապես, համաշխարհային համբավ ունեցող տնտեսագետ Դարոն Աջեմօղլուն պետք է ներկայացներ Թուրքիան Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությունում (ՏՀԶԿ): Բրյուսելում «Թուրքիայի քաղաքականությունը ժամանակակից աշխարհում» փակ խորհրդաժողովում Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան ցանկանում է ոչ միայն շարունակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, այլ նաև պետական պաշտոններում նշանակել հայազգի քաղաքացիների: «Մենք ցանկանում էինք Աջեմօղլուին նշանակել Թուրքիայի ներկայացուցիչը Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությունում (ՏՀԶԿ), սակայն նա չընդունեց առաջարկը, պատճառաբանելով գիտական աշխատանքը»,-մեջբերում է Դավութօղլուի խոսքերը թուրք դիվանագետը:

Նախօրեին աղբյուրը Թուրքիայի ԱԳՆ-ում հայտնել է, որ Աջեմօղլուն պետք է նշանակվի Թուրքիայի դեսպանը Ֆրանսիայում: Դարոն Աջեմօղլուն տնտեսագիտության պրոֆեսոր է Ստամբուլից, MIT տնտեսագիտության ամբիոնի ղեկավարն է: Նա ղեկավարում է նաև մի խումբ մասնգետների, որը երկու անգամ ներկայացվել է Նոբելյան մրցանակի տնտեսագիտության ոլորտում հետազոտությունների համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---