Թուրքիան փորձում է խանգարել քաղաքացիական ինքնաթիռների թռիչքներին դեպի Ստեփանակերտ30 մարտի 2011 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտի կառուցվող օդանավակայանում ինքնաթռիների վայրէջքների և վերելքների հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքին համապատասխան, հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլիջը: «Ընդունված որոշումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա և չհակասի Ադրբեջանի շահերին»,- ասել է դիվանագետը: Նա նշել է, որ Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է եղել բոլոր հարցերում, այդ թվում` Ստեփանակերտի օդանավակայանի շինարարության հարցում, հաղորդում է «Նովոստի Ադրբեջանը»: Ադրբեջանի քաղավիացիայի պետական աշխատակազմի տնօրեն Արիֆ Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանը ոչնչացնելու է Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները: Արիֆ Մամեդովը հայտարարել է, թե ադրբեջանական կողմն արդեն իսկ հասցրել է բողոքել Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը` ICAO: «Մենք հայտնել ենք, որ մեր օդային տարածքը Ղարաբաղի վերևում փակ է: Ըստ «Ավիացիայի մասին» օրենքի, նախատեսվում է ֆիզիկապես ոչնչացնել այդ տարածքում վայրէջք կատարող ինքնաթիռները»,- համարձակ հայտարարել է Մամեդովը: Այդ հայտարարությունները դատապարտվեցին Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների կողմից: Իսկ Ստեփանակերտում հայտարարեցին, որ Ադրբեջանին չի հաջողվի ահաբեկել Ղարաբաղին ինքնաթիռները ոչնչացնելու սպառնալիքներով: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: «Ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանը կոչնչացնի Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները, վկայում է այն մասին, որ Ադրբեջանում միջնադարի մթնոլորտ է տիրում: Նման հայտարարությունների հեղինակները ոչ միայն անհավասարակշռված մարդիկ են, այլ առնվազն նացիստական գաղափարախոսության կողմնակիցներ ու կրողներ»,-ասել է Բաբայանը: Ըստ նրա, միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա պաշտոնական Բաքվի նման հայտարարություններին, որոնք բացահայտ քրեական տարրեր են պարունակում: Դավիթ Բաբայանը նշել է նաև, որ սպառնալիքներով Ադրբեջանը փորձում է ահաբեկել արցախցիներին ու վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի ԼՂՀ քաղաքացիները չօգտվեն օդանավակայանից: «Մենք վճռական ենք Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու հարցում և ոինչ մեզ չի խանգարի դա իրականացնել: Մենք կօգտագործենք Արցախի օդային տարածքը անկախ նրանից դա դուր է գալիս Ադրբեջանին, թե ոչ: Իսկ եթե Ադրբեջանը փորձի իրականացնել ասածը, դա անկանխատեսելի հետևանքներով հղի կլինի հենց Ադրբեջանի համար»,-ասել է Բաբայանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |