Ապրիլի 2-3-ը բոլոր գործարար հայուհիները կհավաքվեն Երևանի քաղաքապետարանում

Ապրիլի 2-3-ը բոլոր գործարար հայուհիները կհավաքվեն Երևանի քաղաքապետարանում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության Կանանց խորհուրդը և «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը կազմակերպում են «Գործարար հայուհի» ցուցահանդեսը, որը տեղի է ունենալու ապրիլի 2-3-ը Երևանի քաղաքապետարանում, նշվում է կազմակերպիչների մամլո հաղորդագրությունում:

Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ուսումնասիրել հայկական շուկայի պահանջարկը որոշակի տիպի արտադրանքի և ծառայությունների նկատմամբ, ներկայացնել նոր ապրանքատեսակներ, ընդլայնել բիզնես գործընկերների շրջանը, գրավել գեղեցկության սրահների, էսթետիկական վիրաբուժության կենտրոննների, կլինիկաների ղեկավարների և առաջատար մասնագետների, ինչպես նաև պարֆյումերիա-կոսմետիկական շուկայի արտասահմանյան գործընկերների ուշադրությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---