Ժիրայր Սեֆիլյան. Հայ ժողովուրդը պետք է ցանկացած միջոցներով ստիպի ներկա իշխանություններին հեռանալ![]() 30 մարտի 2011 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Հայ ժողովուրդը պետք է ուղիղ ժողովրդավարության օգնությամբ ստիպի ներկա իշխանություններին հեռանալ, և դա չպետք է լինի արտահերթ կամ հերթական ընտրությունների օգնությամբ, կարծում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: «Քանի որ ժողովրդից խլել են իշխանությունը, նա իրավունք ունի հավաքվել փողոցում, և պարտադիր չէ, որպեսզի լինի100 հազար մարդ, ու ստիպել իշխանությանը հեռանալ»,- հայտարարել է նա: Նա նշել է, որ շարժումը դեմ է բռնությանը, արյունահեղությանը, սակայն եթե մարդկանց նկատմամբ կիրառվի կոպիտ ուժ, ապա նրանք պաշտպանվելու իրավունք ունեն: Սեֆիլյանը նշել է, որ եթե ներկա ընդդիմությունը չլուծի այդ հարցը, ապա որոշ ժամանակ անց «Սարդարապատը» ինքը կորոշի այն: Նա նաև կոչ է արել ՀԱԿ-ին, քանի դեռ ուշ չէ, հրաժարվել իշխանությունների հետ երկխոսությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |