Թուրքիան պատրաստվում է մինչև 2015 թվականը լուծել Հայոց ցեղասպանության հարցը30 մարտի 2011 - 16:32 AMT PanARMENIAN.Net - 2015 թվականը ամենահարմար ժամանակն է արդյունքների ամփոփման համար, ինչպես նաև նոր քաղաքականություն վարելու համար: Այդ մասին հայտարարել է Ստամբուլում կայացած «Մեծ Թուրքիայի ճանապարհին» խորհրդաժողովում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ նրա, 2015 թվականին լրանում է Չանակկալեի ճակատամարտի 100-ամյակը, ինչպես նաև «1915 թվականի իրադարձությունների» հարյուրամյակը: «Նրանց համար, ով հաշվի է նստում Թուրքիայի պատմության հետ «հայկական հարցում», 2015 թվականը «առերեսման» տարի կդառնա: Անկարայի աշխարհաքաղաքական նպատակն է միավորվել հարևան երկրների ու տարածաշրջանի հետ, վերացնել խանգարող հոգեբանական խոչընդոտները, կարգավորել պատմությունը, միավորել տնտեսություններն ու ապահովել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Թուրքիան պետք է նոր հարյուրամյակ մտնի լուծված խնդիրներով և չի կարող այլևս մնալ տարածաշրջանային մակարդակում»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, գրում է թուրքական «Սաբահ» թերթը: 1915թ. Չանակկալեի (Դարդանելի) ճակատամարտը վերջինն էր, որում հաղթեցին օսմանները: Թուրքական զորքերի հրամանատարն էր Աթաթուրքը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար |