Արմեն Աշոտյանը հերքել է տնօրենների հավաստագրման գործընթացում կաշառակերության դեպքերի մասին լուրերը30 մարտի 2011 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Լուրերն այն մասին, թե տնօրենների հավաստագրման ընթացքում քննական հանձնաժողովի որոշ անդամներ կաշառք են ստացել, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա, նման լուրերը տարածում են այն մարդիկ, որոնք փորձել են կաշառք վերցնել, սակայն անհաջողության են մատնվել: Նախարարը նշել է նաև, որ եթե չլիներ հայկական դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացը, անհնար կլիներ իմանալ, որ թեկնածուներից 30-ը խնդիրներ ունեն աշխատանքային գրքույկի հետ կապված: Նա հավելել է, որ աշխատանքային գրքույկի հետ կապված խնդիրների դեպքում ոչ մի թեկնածու չի կարող դպրոցի տնօրեն դառնալ: Փետրվարի 18-ից Հայաստանում մեկնարկել է դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացը, որին կարող են մասնակցել տնօրենի պաշտոն չզբաղեցնող անձիք, որոնք ցանկանում են համապատասխան հավաստագիր ստանալ: Հավաստագիրը վավերական է 5 տարի: Հավաստագրում կանցնեն նաև ուսուցիչները: Ենթարդվում է, որ ամեն տարի յուրաքանչյուր դպրոցից հավաստագրման համար կարող է դիմել 20 ուսուցիչ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում |