ԻՏՁՄ-ն հայտարարել է «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի գրանցումը

ԻՏՁՄ-ն հայտարարել է «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի գրանցումը

PanARMENIAN.Net - Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը /ԻՏՁՄ/ Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնության շրջանակներում հայտարարում է «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի գրանցումը, որն իրականցվում է www.digitec.am կայքում մինչև ապրիլի 15-ը:

Մրցույթի ընթացքում ռոբոտի խնդիրն է հողածածկ տեղանքում գտնել թաղված ականները, որոնց վերին մասը գտնվում է դաշտի մակերևույթի տակ 1-3սմ խորությամբ: Ռոբոտը պետք է խուզարկի տարածքը, նշի ականների դիրքերը, ստեղծի հետազոտվող տարածքի էլեկտրոնային քարտեզը և այն ուղարկի սերվերին: Մինչ եզրափակիչ փուլը տեղի կունենան մեխանիկայի և կոնստրուկցիայի, Էլեկտրոնիկայի, ռոբոտի ծրագրի նախնական մրցույթներ, որից հետո թիմերն ամբողջությամբ պատրաստ ռոբոտին կներկայացնեն ժյուրիին և հնարավորություն կունենան մասնակցել մրցույթի եզրափակիչ փուլին: «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի մասնակից թիմերը լրացուցիչ աջակցություն կստանան «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի ընթացքում:

ԱրմՌոբոտիքսի ժյուրիի անդամներն են ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, իրանական «Հուրնեթ» ընկերության տնօրեն Արթին Բարսեղյանը, ՀՊՃՀ /Պոլիտեխնիկ/ պրոռեկտոր Միքայել Հարությունյանը, ՀՊՃՀ մեքենաշինության ավտոմատացման և համալիր մեքենայացման ամբիոնի վարիչ Ստեփան Քրիստափորյանը, «Քեմբրիգ» ընկերության տնօրեն Պատվական Հախինյանը, Ռադիոտեխնիկայի և Կապի ինստիտուտի ներկայացուցիչ Տիգրան Զաքարյանը, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության աշխատակից Մանուկ Շեմշյանը, «ԷյԲիԲի» ընկերության տնօրեն Փայլակ Ղուկասյանը, «Ֆեստո» ընկերության տնօրեն Արմեն Գյոքչյանը և «Փուլ» ընկերության տնօրեն Հրաչյա Մակարյանը:

ԱրմՌոբոտիքսի գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, իսկ տեխնիկական հովանավորը` «Հուրնեթ» ընկերությունը: Առաջնությունն անց է կացվում ՀՀ Պաշտպանության նախարարության աջակցությամբ:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---