Ուգանդան առաջին երկիրն է դարձել, որը Քադդաֆիին պաշտոնապես ապաստան է առաջարկել, եթե նա որոշի լքել Լիբիան30 մարտի 2011 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Ուգանդայի իշխանությունները Լիբիայի ջամահիրիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիին ապաստան են առաջարկել: Ուգանդան առաջին երկիրն է, որը պաշտոնապես խոստացել է ընդունել Քադդաֆիին, եթե նա որոշի լքել Լիբիան: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քադդաֆին կարող է Լիբիայից Նիկարագուա մեկնել, սակայն այդ տեղեկություններն այդպես էլ պաշտոնապես չհաստատվեցին, չնայած, որ Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան իր աջակցությունն էր հայտնում Լիբիայի առաջնորդին: Այդ միջոցին Նիկարագուայի իշխանությունները պարտավորվել են ներկայացնել Լիբիան ՄԱԿ-ում, քանի որ խռովությունների մեջ հայտնված երկրի դեսպանին այդ միջազգային կազմակերպությունում զրկել են արտոնագրից: Օրտեգայից բացի Քադդաֆիին իր աջակցությունն է հայտնում Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Քադդաֆին ինքը հայրենիքը լքելու մտադրություն չի հայտնել, թեև Բենղազիում և Տրիպոլիում հուզումների առաջին օրերին հաղորդվում էր, որ նա Կարակասում է գտնվում: Լիբիայում, չնայած կոալիցիոն ուժերի միջամտությանը, շարունակվում են բախումները Քադդաֆիի կողմնակիցների և հեղափոխականների միջև, որոնք պահանջում են լիբիական առաջնորդի հրաժարականը, որն արդեն ավելի քան քառասուն տարի կանգնած է իշխանության գլխին, գրում է Lenta.ru-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |