Լիբիայում առկա իրադրության պատճառով Շվեդիայի ԱԳ նախարարը որոշել է առայժմ չայցելել Հայաստան և Ադրբեջան

Լիբիայում առկա իրադրության պատճառով Շվեդիայի ԱԳ նախարարը որոշել է առայժմ չայցելել Հայաստան և Ադրբեջան

PanARMENIAN.Net - Շվեդիայի արտգործնախարար Կառլա Բիլդտայի այցը Հայաստան և Ադրբեջան հետաձգվել է: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին Շվեդիայի ԱԳՆ մամլո ծառայությունից, Շվեդիայի ԱԳ նախարարի այցը հետաձգվել է Լիբիայում առկա իրադրության պատճառով, և առայժմ պարզ չէ, թե նախարարը երբ կժամանի Երևան և Բաքու:

Սակայն, ինչպես նշեցին Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում, մարտի 31-ի առավոտյան Շվեդիայի նախարարը կարճատև այցով կժամանի Վրաստան` մասնակցելու Թբիլիսիում Շվեդիայի դեսպանատան բացման արարողությանը:

Ավելի վաղ ծրագրված էր, որ Շվեդիայի ԱԳ նախարարը մարտի 30-ից ապրիլի 2-ը տարածաշրջանային այցով կժամանի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---