ԵՄ-ն ներկայացնում է Արևելյան գործընկերության երկրներում ՓՄՁ-ին աջակցության East Invest նոր ծրագիրը30 մարտի 2011 - 20:52 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական Միությունը East Invest նոր տարածաշրջանային ծրագիր է նախաձեռնել փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցելու միջոցով Արևելյան գործընկերության երկրների հետ առևտրի և ներդրումների զարգացման համար: Ծրագիրը կներկայացվի մարտի 31-ին Բրյուսելում: Ծրագրի ներկայացմանը նվիրված միջոցառմանը ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների ձեռնարկատիրական կառույցների ներկայացուցիչները կքննարկեն ծրագրի գործողությունների պլանը: ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտնել է, որ East Invest ծրագիրն ուղղված է ԵՄ հետ ինտեգրման ուղղությամբ տնտեսական փոխակերպումների ճանապարհին Արևելյան գործընկերության երկրներին աջակցությանը: Այս տարածաշրջանային նախագծի համար ԵՄ-ն 8,75 միլիոն եվրո է հատկացրել, հաղորդում է ԱՊԱ-ն: Արևելյան գործընկերության ծրագիրը գործարկվեց 2009 թվականին և ուղղված է ԵՄ հետ վեց երկրների` Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի մերձեցմանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |